National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.04.2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Սոֆոկլիս Ֆիտիսի հետ
1 / 2

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 23-ին հանդիպել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար Սոֆոկլիս Ֆիտիսի հետ:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն ու արժեքային համակարգը:

Էդուարդ Շարմազանովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Կիպրոսը ոչ միայն ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, այլեւ 2015 թվականին ընդունել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Պարոն Շարմազանովի խոսքով՝ երկու բարեկամ ժողովուրդները տեսնում են Թուրքիայի հանցագործ քաղաքականությունը, որը շարունակական բնույթ է կրում: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Թուրքիան, շրջափակման մեջ պահելով Հայաստանը, միակողմանիորեն պաշտպանում եւ սատարում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը: Ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի զոհն են դարձել խաղաղ բնակիչներ, ԴԱԻՇ-ին բնորոշ ձեռագրով գլխատվել են զինվորներ: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Ղարաբաղի ժողովուրդը հզոր է եւ կարողացել է կասեցնել ադրբեջանական ագրեսիան: Նա հավելել է, որ արցախցիները շարունակելու են պայքարել իրենց ազատության եւ անկախության համար, իսկ Հայաստանը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, սատարել է եւ սատարելու է ԼՂ ժողովրդին այդ պայքարում: Պարոն Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել Կիպրոսի իշխանություններին ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ հասցեական գնահատական հնչեցնելու կապակցությամբ. Կիպրոսի կառավարության հայտարարության մեջ հստակորեն նշվում է, որ Ադրբեջանն է մեղավորն, այդ երկիրն է սանձազերծել ագրեսիան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կիպրոսաբնակ հայության խնդիրներին: Սոֆոկլիս Ֆիտիսն ընդգծել է, որ Կիպրոսում հայկական համայնքն ակտիվ է, մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու դիմագիծը: Խոսելով գլոբալ ֆորումի աշխատանքների մասին՝ պարոն Ֆիտիսը համոզմունք է հայտնել, որ ֆորումը վերաբերում է ոչ միայն հայերին ու Հայոց ցեղասպանությանը, այլեւ բոլոր այն ժողովուրդներին, որոնք բռնի տեղահանվել են իրենց բնակավայրերից:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը եւ միմյանց աջակցելը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am